Wednesday, October 31, 2012

Գերմանիայում բնակվող թուրքերը տարեկան 1 միլիարդ եվրո են ուղարկում հայրենիք

Panorama.am. 30-10-2012- Գերմանիայում բնակվող թուրքերը տարեկան հայրենիք են ուղարկոմ մեկ միլիարդ եվրո գումար, որը նրանք վաստակում են Գերմանիայում: Այս մասին գրում է «Լենտա.ռու» կայքը` հղում անելով գերմանական սոցիլոլոգիական «Info» ինստիտուտի հրապարակած տվյալենրին: Ուսումնասիրության համաձայն, գերմանաբնակ ամեն երրորդ թուրքը պարբերաբար կամ ժամանակ առ ժամանակ գումար է ուղարկում հայրենքում բնակվող իր հարազատներին ու բարեկամներին: Նշվում է, թե միջինը մեկ մարդու շնչով տարեկան այդ գումարը կազմում է 1,3 հազար եվրո: Հաղորդագրության համաձայն, Թուրքիա ուղարկված գումարները ներառում են ոչ միայն աշխատավարձեր, այլև սոցիալական նպաստներ, որոնք վճարվում են գերմանական իշխանությունների կողմից: Նշվում է, թե ներկայումս գերմանաբնակ թուրքական համայնքի մոտ 17%-ը օգտվում է պետական նպաստներից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ թուրքերը հայրենիք են ուղարկում ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլև տարաբնույթ տեխնիկա, սարքավորումներ, սննդամթերք, որոնց գումարային միջին արժեքը կազմում է տարեկան 250 եվրո մեկ մարդու համար: Ինստիտուտի տնօրեն Հոլգեր Լիլեբերգն (Holger Liljeberg) մեկնաբանել է, թե տրանսֆերների մեծ ծավալը բացատրվում է հայրենիքի հետ ունեցած սերտ կապերով:

No comments: