Saturday, October 20, 2012

2013 թվականի փետրվարին Իրանում տեղի կունենա արևային էներգիայով անօդաչու թռչող սարքի շնորհանդեսը

«1in.am», 20.10.2012: Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ` 2013 թվականի փետրվարին Իրանում տեղի կունենա արևային էներգիայով անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) շնորհանդեսը: Տվյալ ապարատը նախագծել են Ազադի համալսարանի մասնագետները: Նոր ԱԹՍ-ի շարժիչի հզորությունը կազմում է 1000 վատտ, այն ունակ է րոպեում կատարել 14,000 պտույտ: ԱԹՍ-ն ունակ է թռիչքներ իրականացնել 7 կիլոմետր հեռավորության և 500 մետր բարձրության վրա: Արևային էներգիայով ԱԹՍ-ի այս տարբերակը հաղթել է մրցույթում, որին մասնակցել են Իրանի բոլոր շրջաններից ժամանած մոտ 100 թիմեր: Մրցույթի հաղթողները մտադիր են կատարելագործել այդ մոդելը` նվազեցնելով ԱԹՍ-ի քաշը և մեծացնելով արագությունը: Նրանք մտադիր են մասնակցել ԱԹՍ-ների միջազգային մրցույթին, որը 2013 թվականին տեղի է ունենալու ԱՄՆ-ում:

No comments: