Saturday, October 20, 2012

Դեսպանը չի հաստատում Բեյրութում զոհված հայերի մասին լուրը

«Panorama.am», 20.10.2012: Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը դեռևս չի հաստատել Բեյրութում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի զոհերի շարքում ազգությամբ հայերի մասին տեղեկատվությունը: Այս մասին Panorama.-ը տեղեկացավ ՀՀ արտգործնախարարությունից: Ավելի վաղ, «Ռեգնում» գործակալությունը, հղում անելով «Nouvelles d'Armenie» պարբերականին, գրել էր, թե զոհվածների շարքում է ազգությամբ հայ Ժորժետա Սարգսյանը: Եվս մեկ հայ, իննամյա Նոյ Դոդելյանի անունը առկա է վիրավորների ցանկում: Նշենք, երեկ երեկոյան ականապատ ավտոմեքենա էր պայթել Բեյրութի Սասին հրապարակում, մայաքաղաքի առավելապես քրիստոնյա բնակչությամբ Աշրաֆիե թաղամասում: Ահաբեկչության հետևանքով զոհվել էր մի քանի մարդ, այդ թվում լիբանանյան ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյա Վիսամ ալ-Հասանը: Վիրավորների թիվը անցնում է 8 տասնյակը: Լիբանանյան դիտորդները ահաբեկչությունը կապում են հարևան Սիրիայում տեղի ունեցող դեպքերի հետ, որտեղ 20 ամսից ավել չի դադարում կառավարական զորքերի և զինված ապստամբական խմբավորումների միջև ռազմական դիմակայությունը:

No comments: