Wednesday, October 24, 2012

Այս տարի Թուրքիա է այցելել 25.7 միլիոն զբոսաշրջիկ

1in.am. 24-10-2012- Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին Թուրքիա ժամանած օտարազգի զբոսաշրջիկների թիվն ավելացել է 0.5 տոկոսով՝ համեմատած 2011 թվականի հաշվետու ժամանակաշրջանի հետ: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ այս տարվա առաջին ինը ամիսներին Թուրքիա է այցելել 25.7 միլիոն մարդ: Սեպտեմբերին զբոսաշրջիկների թիվն աճել է 1.73 տոկոսով՝ կազմելով 3.9 միլիոն մարդ: Զբոսաշրջիկների 41 տոկոսն այցելել է Անթալիա: Մնացածը հիմնականում այցելել են Ստամբուլ, Մուղլա, Իզմիր, Էդիռնե և Ադանա: Հունվար-սեպտեմբերին ամենաշատ զբոսաշրջիկները Թուրքիա են ժամանել Գերմանիայից՝ 15.2 տոկոս, ապա հետևում են Ռուսաստանը՝ 12.7 տոկոս և Մեծ Բրիտանիան՝ 8 տոկոս:

No comments: