Saturday, October 20, 2012

ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ 500-ԱՄՅԱԿԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ

2012 թվականի հոկտեմբերի 13-ին Կալկաթայի (Հնդկաստան) Հայոց մարդասի-րական ճեմարանում նշվեց Հայ տպագրության 500-ամյակը: Մարդասիրական ճեմարանը ՙՍխոլաստիկ՚ կազմակերպության հետ կազմակեր-պել էր գրքի ցուցահանդես-վաճառք, որտեղ, ի թիվս այլ գրքերի, ցուցադրվեցին ճե-մարանի 184-ամյա Արարատյան գրադարանի հայերեն և անգլերեն հնատիպ գրքերը: Ցուցահանդեսը տևեց երկու օր: Հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հո-գեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի հրավերով ձեռնարկին բանախո-սեց Կալկաթայի Ամերիկյան գրադարանի տնօրեն դոկտոր Սուշանտա Բաներջին: Դոկտոր Բաներջին տպավորիչ ելույթ ունեցավ ՙԸնթերցանության կարևորութ-յունը՚ թեմայով: Նա առանձնահատուկ շեշտադրմամբ անդրադարձավ հայ տպագ-րությանը, ապա խոսեց տպագրության ծագման մասին և այն փաստի, թե ինչպես տպագրության գյուտը շրջադարձային եղավ ճանաչողական և մտավոր աշխարհում: Դոկտոր Սուշանտա Բաներջին իր տպավորիչ ելույթում ի մասնավորի ասաց. ՙ1439 թվականին Յոհան Գուտենբերգը հեղաշրջում կատարեց հասարակության մեջ` Գեր-մանիայում հայտնագործելով բառաձուլման հաստոցը: Հայերն օգտագործեցին Գու-տենբերգի տեխնիկան` իրենց 39 տառերը մետաղի ձուլելով: Եվ մնայուն տպագիր բառի շնորհիվ նրանք կարողացան պահպանել իրենց լեզուն և եկեղեցական ձեռագ-րերը, հետևաբար` իրենց ազգային ինքնությունն ու իմաստնությունը հետագա դարե-րում: Նրանք առաջինն էին, որ հասկացան Գուտենբերգի տեխնիկայի կարևորության առաջնայնությունը և այն ներդրեցին հավերժական գործածության մեջ: Ուստի, բա-ռաձուլման հաստոցի հայտնագործմամբ աշխարհը գտավ կյանքը, կրթությունը և մշակույթը փոխելու նոր ուղի՚: Ելույթի ավարտին հարց ու պատասխանի միջոցով տեղի ունեցավ առավել ուշագ-րավ քննարկում: Հանդիսությանը մասնակցեցին Հայոց մարդասիրական ճեմարանի սաները, ուսու-ցիչները, այլ դպրոցների ու առաջնակարգ քոլեջների սաներ, համայնքի ներկայացու-ցիչներ: Տպագրության 500-ամյակը մեծ հանդիսավորությամբ նշվում է Հայաստանում և Սփյուռքում: Այս տոնակատարությունը հատկապես կարևորվեց նրանով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Հայաստանի մայրաքաղաք Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվեց:

No comments: