Monday, October 22, 2012

«Թուրքական բանտերում գտնվում է 76 լրագրող». Լրագրողների պաշտպանության կոմիտե

1in.am. 22-10-2012- BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Թուրքիայում պարբերաբար խախտվում են լրագրողների իրավունքները: Կազմակերպության տարածած հայտարարությունում ասվում է, որ Թուրքիայի իշխանությունները հաճախ ահաբեկում են ԶԼՄ-ների աշխատակիցներին և նրանց սպառնում են դատական հետապնդումներով՝ պահանջելով լռել բացահայտված փաստերի մասին: Կազմակերպությունն ընդգծել է, որ ներկայիս դրությամբ Թուրքիայի բանտերում են գտնվում 76 լրագրողներ, որով և Թուրքիան աշխարհի «առաջատարն» է: Կազմակերպությունն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ թուրքական բանտերում գտնվող լրագրողների մեծ մասը քրդեր են:

No comments: