Tuesday, October 30, 2012

Բեյրութից Հալեպ ճանապարհին առևանգվել է 7 հայ տղամարդ

Tert.am. 30-10-2012- Սիրիայում զինյալ ընդդիմադիրները կանգնեցրել են Հալեպից Բեյրութ ուղևորվող
քաղաքացիական ավտոբուսը և առևանգել 10 մարդու։ Ինչպես տեղեկացնում է «Երկիր Մեդիա»-ն, առևանգվածներից 7-ը հայեր են, իսկ մյուս երեքը՝ քրիստոնյա արաբներ։ Նրանք նախ իջեցրել են ուղեւորներին, այնուհետ ազատ են արձակել կանանց, սակայն գերեվարել են, ընդհանուր հաշվով, 10 ուղևոր տղամարդու։ Ականատեսների տվյալներով՝սևազգեստ և զինված ապստամբները նրանց ծնկի են բերել և հարվածել, ապա տարել իրենց հետ: Ապստամբները գերիների ազատ արձակման դիմաց պահանջում են հետ հանձնել իրենց ձերբակալված 150 զինակցին: Նրանք սպառնացել են՝ եթե երեք օրվա ընթացքում վերջիններն ազատություն չստանան, ապա կսպանեն առևանգված 10 ուղևորին: Առևանգվածների ինքնությունն առայժմ անհայտ է։

No comments: