News.am. 30-10-2012- Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունն արձագանքել է Սիիրթ (Սղերթ) նահանգի Էրուհի շրջանում նոր ճանապարհի կառուցման համար հայկական գերեզմանների քանդմանը: Ինչպես տեղեկացնում է թուրքական Aykiridogrular կայքի հայազգի լրագրող Ջեւաթ Սինեթը` Սիիրթի Խերթ գյուղի մոտ գտնվող հայկական գերեզմանի քանդման լուրը հրապարակելուց ամիսներ անց իրեն Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից պատասխան է եկել, որում նշվել է, որ հայկական գերեզմանը պահպանության համար արժեք չի ներկայացնում եւ նրա քանդումն էլ նախարարությանը չի հետաքրքրում: Նշենք, որ ամիսներ առաջ թուրքական իշխանությունները Սիիրթի Խերթ գյուղի մոտ ճանապարհի կառուցման ժամանակ քանդել էին հայերի գերեզմաններն ու մահացածների կմախքները ցաք ու ցրիվ արել: Հիշեցնենք, որ Թուրքիայում հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հայկական գերեզմնանները քանդվել են, իսկ այդ տարածքներում կառուցել է դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, մարզադաշտ ու ավտոճանապարհ: Tuesday, October 30, 2012
Թուրքիայում պնդում են, թե հայերի գերեզմաններն արժեք չեն ներկայացնում եւ քանդում են դրանք
News.am. 30-10-2012- Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունն արձագանքել է Սիիրթ (Սղերթ) նահանգի Էրուհի շրջանում նոր ճանապարհի կառուցման համար հայկական գերեզմանների քանդմանը: Ինչպես տեղեկացնում է թուրքական Aykiridogrular կայքի հայազգի լրագրող Ջեւաթ Սինեթը` Սիիրթի Խերթ գյուղի մոտ գտնվող հայկական գերեզմանի քանդման լուրը հրապարակելուց ամիսներ անց իրեն Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից պատասխան է եկել, որում նշվել է, որ հայկական գերեզմանը պահպանության համար արժեք չի ներկայացնում եւ նրա քանդումն էլ նախարարությանը չի հետաքրքրում: Նշենք, որ ամիսներ առաջ թուրքական իշխանությունները Սիիրթի Խերթ գյուղի մոտ ճանապարհի կառուցման ժամանակ քանդել էին հայերի գերեզմաններն ու մահացածների կմախքները ցաք ու ցրիվ արել: Հիշեցնենք, որ Թուրքիայում հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հայկական գերեզմնանները քանդվել են, իսկ այդ տարածքներում կառուցել է դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, մարզադաշտ ու ավտոճանապարհ:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment