Monday, October 1, 2012

Իրանում տեղի է ունեցել մեծությամբ աշխարհում երրորդը համարվող գորգի ցուցադրությունը

1in.am. 30-9-2012- Թեհրանի ցուցադրությունների կենտրոնում տեղի է ունեցել աշխարհում չափերով երրորդը համարվող գորգի ցուցադրությունը: Գորգերի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալը հայտարարել է, որ մասնավոր հատվածը ակտիվորեն բանակցություններ է վարում նոր, մեծ չափերի գորգերի պատրաստման համար: Նրա խոսքով` Իրանը այդ ոլորտում մեծ փորձ ունի և շատ բան կարող է անել: Գորգերի պատրաստման ոլորտում պատվերների ընդունումը հնարավորություն կտա զարգացնել գորգագործությունը` երկրի համար ապահովելով մեծ եկամուտներ: Այս հսկայական գորգի վաճառքից ստացվել է 3,2 մլն դոլար: Այն ունի 2400 քառ. մ մակերես: Դրա պատրաստման համար ավելի քան 400 գորգագործ աշխատել է 16 ամիս: Դրանում հաշվվում է ավելի քան 1 մլրդ հանգույց: Ցուցադրված գորգը պատրաստվել է Օմանի մայրաքաղաք Մասկատում գտնվող Մոհամեդ Ամինի մզկիթի համար:

No comments: