Saturday, October 20, 2012

Շուտով տեղի կունենա իրանական արտադրության նոր ինքնաթիռների շնորհանդեսը

«1in.am», 20.10.2012: Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ` շուտով տեղի կունենա «Ազերհեշ» (Կայծակ) և «Կուսեր 88» ուսումնական ինքնաթիռների շնորհանդեսը: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ Մանուչեհր Յազդանին: Վերջինիս խոսքերով` ներկայումս ավարտված են այդ ինքնաթիռների ստեղծման նախապատրաստական բոլոր աշխատանքները. «Չնայած տնտեսական պատժամիջոցներին` ներկայումս իրանցի գիտնականները պաշտպանության նախարարության ու ռազմական արդյունաբերության նախարարության մասնագետների հետ համատեղ ավարտում են հայրենական նոր ինքնաթիռների վրա տարվող աշխատանքները: Մոտ ժամանակներս դրանք կհանձնվեն շահագործման»:

No comments: