Saturday, October 20, 2012

Ոստիկանապետը մաքրում է համակարգը «հորոխպերներից ու քեռու կանանցից»

«Panorama.am», 20.10.2012: «Աստված ձայնդ լսի», -արձագանքելով ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու մասին լրագրողի հարցին՝ այսօր Ծաղկաձորում պատասխանեց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նշենք, որ Ծաղկաձորում այս պահին ընթանում է «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով սեմինարը, որտեղ ներկա են և ոստիկանության աշխատակիցներ և լրագրողներ: Հարցին, թե աշխատավարձերը բարձրացվում են այդ կրճատումների հաշվին, ոստիկանապետը պատասխանեց. «Կրճատում այո, մենք անում ենք, և իհարկե, պետք է կրճատվեն, ոստիկանությունը պետք է ազատվի նազիր-վեզիրներից: Բարեկամներին, ծանոթներին բերել-լցրել են կաբինետներում, հաստիքներ են ավելացրել ու իրենց շրջապատել ցեղակիցներով: Դրանք ոստիկանի տեսակը չեն, հասկանո՞ւմ եք: Ոստիկանը պետք է քսանչորս ժամ աշխատի, իսկ դրանք զբոսաշրջիկներ են: Ավելորդ պաշտոններ են: Աշխատող մարդը պետք է մնա, իսկ նա, ով իմ հորոխպերն ա կամ իմ քեռու կիննա, պետք ա գնա»: Այս տարվա սկզբից մինչև հիմա ոստիկանության համակարգում արդեն իսկ շուրջ 200 աշխատող կրճատվել և կրճատումներն այժմ էլ շարունակվում են:

No comments: