Thursday, October 4, 2012

Ռուսաստանը եւ ԼՂՀ ճանաչումը

Ռեգնումը, որը Ռուսաստանի քաղաքականության օպերացիոն գործիք է, հրապարակել է ոմն Գայանե Նովիկովայի բավական տարօրինակ հարցազրույցը: Նովիկովան ներկայացված է որպես Ռազմավարական վերլուծական կենտրոնի տնօրեն, Դեվիսի անվան ռուսական եւ եվրասիական հետազոտությունների Կենտրոնի (Հարվարդի համալսարան, Քեմբրիջ, Մասաչուսեց) հրավիրյալ գիտաշխատող: Երեւանում Գայանե Նովիկովան լավ հայտնի է որպես հաջողությամբ արտասահմանյան գրանտներ ստացող եւ գյուղական գրադարանի աշխատակցի մակարդակի «քաղաքագետ»: Սակայն նրա կապը Հարվարդի հետ, ցանկացած ցուցանակի ներքո, հարմար հանգամանք է հարցազրույցի թեմայի համար՝ «Լեռնային Ղարաբաղի ճանաչման սողացող գործընթացը եւ ընտրությունները Հայաստանում», եւ հենց դա է երեւի հետաքրքրել Ռեգնումին: Ամերիկա-երեւանյան այս քաղաքագետը միտք է հայտնում, թե ԼՂՀ ճանաչումը լիովին անհեթեթ միտք է, եւ ընդհանրապես որեւէ մեկի կողմից աջակցություն չունի Հայաստանում: Ինչու է այս միտքն այդքան դուր եկել Ռեգնումին, այն դեպքում, երբ նրա շեֆ Մոդեստ Կոլերովը իրեն ներկայացնում է որպես ԼՂՀ ճանաչման «սկզբունքային» կողմնակից: Նախ, ամերիկա-երեւանյան քաղաքագետի կարծիքը բավական կարեւոր է, իբր որպես գրեթե Ամերիկայի դիրքորոշում, այն էլ՝ երեւանյան շեշտադրմամբ: Այսինքն, կողմնակի կարելի է ենթադրել, որ ԱՄՆ դեմ է ԼՂՀ ճանաչմանը: Երկրորդ, շեղել ուշադրությունը Ռուսաստանի իրական դիրքորոշումից, որի համար ԼՂՀ ճանաչումն անընդունելի է: Ռուսաստանը ԼՂՀ-ն դիտարկում է ժամանակավոր երեւույթ, որն իրավունք չունի գոյատեւման որպես քաղաքական աշխարհագրության սուբյեկտ: Լեռնային Ղարաբաղի հետ Ռուսաստանի քաղաքականության այնքան բացահայտ լայնածավալ ստորություններ են կապված, ներառյալ պատժիչ ռազմական արշավները, ռեպրեսիաները, ԼՂՀ ճանաչման ակնարկի իսկ բացակայությունը, եւ վերջապես զենքի մատակարարումները Ադրբեջանին, որ դրանք ամբողջացրել են Ռուսաստանի քաղաքական-տարածաշրջանային դեմքը: Սակայն գլխավորը, որ շփոթեցնում է Ռուսաստանին, դա Ղարաբաղյան շարժման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումն է, որպես լիովին անթույլատրելի երեւույթ, որ հակասում է ռուսական շահերին, քանի որ այդ ամենը տեղի է ունեցել ի հեճուկս Ռուսաստանի: Կասկած չկա, որ «բուդապեշտյան սրիկայության» կապակցությամբ Ռուսաստանը ուշադիր հետեւել է Հայաստանի «գաղտնի մտադրությանը», բանակցային ձեւաչափից դուրս գալու եւ ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ: Երկրորդ հայկական պետության ճանաչումը Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայության ավարտի սկիզբն է, համենայնդեպս՝ ռուսական «ռազմավարական» մտածողությամբ, որը մեծամասամբ ձեւավորվել է հնարավոր բոլոր վախերի ազդեցությամբ: Հայ «քաղաքագետները», որոնք, չնչին բացառությամբ, գտնվում են էմպիրիո-մեկնաբանական մակարդակում, իսկապես դեմ են ԼՂՀ ճանաչմանը, քանի որ դա հակասում է իրենց տերերի ու հովանավորների՝ շահերի մասին մտածողությանը եւ պատկերացումներին: Անհասկանալի է, թե որն է քաղաքական մեկնաբանի կարծիքի ու դիրքորոշման իմաստը, ով աշխատավարձ է ստանում Ռուսաստանի դեսպանատնից: Այնուամենայնիվ, դա եւ շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնք նվաստացնում են մեր երկիրը: Ըստ էության, Հայաստանում առաջացել է «5-րդ շարասյուն» ի դեմս մարդկանց, որոնք ինքզինքը «քաղաքագետ» են հորջորջում, ինչը հիշեցնում է թափառական շներին, որոնք ոչ անուն ունեն, ոչ էլ երաշխավորված մի կտոր հաց: Նրանք Ռուսաստանի վերջին գործընկերներն են Հայաստանում, եթե նկատի առնենք, որ այսպես կոչված օլիգարխները սկսել են «պոկվել» ռուսական տանիքից: Ամերիկացիներն ու եվրոպացիները, գործնականում, արդեն հրաժարվել են հայ «փորձագետների» ծառայություններից, մնացել է ռուսական կերակրատաշտը՝ նվաստ եւ ողորմելի: Իգոր Մուրադյան

No comments: