Thursday, October 18, 2012

ՆԱՏՕ-ի գլխավոր կիբերհակառակորդները Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանն են

«Լրագիր» 18-10-2012- ՆԱՏՕ-ն Ռուսաստանին, Իրանին եւ Չինաստանին ընդգրկել է դաշինքի գլխավոր կիբերհակառակորդների ցուցակում, գրում է Կոմերսանտը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի շտաբի իր աղբյուրին: Նոյեմբերի 13-16-ին ՆԱՏՕ-ի երկրները Cyber Coalition 2012 զորավարժություն կանցկացնեն, որի ընթացքում կմշակվեն դաշինքի երկրների վրա հնարավոր կիբերհարձակման ու պատասխան հարվածի սցենարները: Զորավարժության սցենարի համաձայն՝ հարձակման են ենթարկվել Հունգարիան եւ Էստոնիան: Հաքերների գործողությունները հանգեցրել են նրան, որ Էստոնիայի կենսագործունեությունն ամբողջովին կաթվածահար է եղել: Բացի այդ նրանց հաջողվում է շարքից հանել ՆԱՏՕ-ի ռազմափոխադրող ինքնաթիռի համակարգը, ինչի արդյունքում այն վթարվում է: Դրանից հետո ՆԱՏՕ-ն որոշում է պատասխան հարված հասցնել, այդ թվում, ռազմական միջոցներով: ԱՄՆ-ը տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսում կիբերանվտանգության ոլորտում կատարվող մշակումների վրա: Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի 28 անդամ-պետությունների ծախսերն այս ոլորտում մոտակա տարիներին կարող են հասնել մի քանի միլիարդ դոլարի:

No comments: