Thursday, October 18, 2012

«Թուրքիան չի հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու պլաններից». Էգեմեն Բաղըշ

1in.am. 18-10-2012- Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար ու գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը ճեպընթաց գնացքով Միլանից Հռոմ մեկնելիս լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության խնդրին. «Թուրքիան շարունակում է բարեփոխումներ անցկացնել՝ ԵՄ-ին անդամակցելու համար: Թուրքիան չի հրաժարվել ԵՄ-ի չափորոշիչներից: Թուրքիան դժգոհ է իր հանդեպ ԵՄ-ի երկակի ստանդարտների կիրառումից, սակայն դա չի նշանակում, թե նա հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու պլաններից»: Հիշեցնենք, որ Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ է ստացել 1999 թվականի դեկտեմբերի 10-ին, իսկ 2004 թվականի դեկտեմբերին Բրյուսելում անցկացված ԵԽ համաժողովում միաձայն որոշվեց Թուրքիայի հետ բանակցություններ սկսել 2005 թվականի հոկտեմբերի 3-ին:

No comments: