Wednesday, October 10, 2012

Արցախի պաշտպանության բանակը ձեռք է բերել նոր սպառազինություն, այդ թվում՝ հակատանկային միջոցներ. Դավիթ Ջամալյան

haynews.am. 10-10-2012- «Հրամանատարաշտաբային զորավարժությունները պատրաստում են մեծ պատերազմի:Եթե չենք ուզում, որ զորահավաք լինի պատերազմի համար, ապա դա պետք է լինի պլանային զորավարժությունների անցկացման նպատակով»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ շեշտելով, որ չպետք է խուճապի մատնվել՝ պատերազմ առաջիկայում չի վերսկսի Ադրբեջանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին մեկնարկել են հրամանատարաշտաբային մեկամսյա զորավարժություններ, ինչի առիթով Հայաստանում զորահավաք է անցկացվել մինչև 58 տարեկան պահեստազորայինների շրջանում: Ռազմական հոգեբանի խոսքով, պաշտպանության նախարարությունը և լրատվամիջոցները լուրջ անելիքներ ունեն, որպեսզի հասարակության շրջանում պատերազմի վերսկսման հետ կապված անհանգստությունը չվերածվի խուճապի.«Եթե մենք տեղեկացնենք, որ այսինչ հատվածում, նոր հենակետ է կառուցվել, նոր սպառազինություն է ստացվել , ապա հասարակությունը կհանգստանա և խուճապի չի մատնվի՝ հասկանալով, որ հակառակորդին զսպելու ներուժ և ռեսուրս ունենք»:

No comments: