Thursday, October 25, 2012

«Արդյոք Հայաստանը նախագահ ունի, թե նա միայն օլիգարխների նախագահն է»

«Լրագիր» 25-10-2012- Դալմայի այգիների հողօտագործողները երկու շաբաթ առաջ գրավոր դիմում են ուղղել նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով անձամբ նրա հետ հանդիպում: Սակայն ոչ մի պատասխան նախագահական նստավայրից նրանք չեն ստացել: Ամեն չորեքշաբթի Դալմայի ագիների հողօգտագործողները բողոքի ակցիա են անցկացնում նախագահական նստավայրի դիմաց՝ փորձելով վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները: Նրանց վրդովեցրել է նախագահի անտարբեր վերաբերմունքը: «Երկու շաբաթ համբերատար սպասեցինք գրավոր պատասխանի: Գոնե մերժողական պատասխան տա, գոնե ինչ-որ մի հերթապահ անընդունելի պատճառաբանությամբ մերժողական պատասխան տա մեզ: Արդյոք Հայաստանը նախագահ ունի: Եթե ունի, ինչո՞ւ չի հետաքրքրվում հայ ժողովրդի թշվառ վիճակով: Թե նա միայն օլիգարխների նախագահն է»,-ասում է «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզան Ղազարյանը: Նրա տեղեկացմամբ՝ Դալմայի այգիների հողօգտագործողները շարունակելու են պայքարը, նրանք որոշել են ուրբաթ օրը նույնպես բողոքի ակցիա կազմակերպել՝ պահանջելով պատասխանել իրենց նամակին:

No comments: