Thursday, October 25, 2012

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցապետը այցելելու է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին

News.am. 25-10-2012- Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն առաջիկա օրերին այցելելու է Դիարբեքիր: Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ իսլամական Կուրբան բայրամի տոնի կապակցությամբ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն այցելելու է գլխավորապես քրդաբնակ Դիարբեքիր: Թուրք կուսակցապետի ծրագրում նախատեսված է այցելություն Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրին, Դիարբեքիրի նահանգապետին եւ հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցի: Նշենք, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում ընթանում են վանական համալիրի վերանորոգման աշխատանքների վերջին փուլը եւ նոյեմբերի 4-ին նախատեսված է պատարագ իրականացնել ամբողջովին վերանորոգված համալիրում:

No comments: