Wednesday, October 24, 2012

Իրանն ամբողջությամբ կդադարեցնի նավթի արտահանումը, եթե նոր պատժամիջոցներ կիրառվեն. նախարար

Tert.am. 23-10-2012- Իրանը մտադիր է ամբողջությամբ դադարեցնել նավթի արտահանումը, եթե երկրի դեմ նոր պատժամիջոցներ կիրառվեն։ Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը,  այդ մասին հայտարարել է իսլամական պետության նավթի նախարար Ռոսթամ Քասեմին։ Նա այժմ մասնակցում է էներգետիկայի միջազգային համաժողովին, որն ընթանում է Արաբական Միացյալ էմիրություններում։ «Մենք նախագիծ ունենք, որը մեզ թույլ է տալիս տնտեսության նորմալ գործունեություն ապահովել նաև արտաքին շուկայում նավթի վաճառքից ստացված եկամտի բացակայության պայմաններում»,-ընդգծել է Քասեմին։ Նախարարը նաև հերքել է տեղեկությունները, թե Իրանում նավթի արդյունահանման ծավալները կրճատվել են՝ հասնելով օրական 2.72 մլն բարելի։ «Իրանը շարունակում է օրական 4 մլն բարել նավթ արդյունահանել»,-ասել է նա, սակայն չի պատասխանել արտահանման ծավալների մասին լրագրողների հարցին։

No comments: