Wednesday, October 24, 2012

Հայոց Ցեղասպանության մասին պատմող գիրքը New York Times-ի կողմից ճանաչվել է բեսթսելըր

Panorama.am. 24-10-2012- Հոկտեմբերի 22-24-ը Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Կանադայի Հայ դատի գրասենյակի կազմակերպմամբ Տորոնտո, Օտտավա և Մոնրեալ քաղաքներում տեղի է ունեցել Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի շնորհանդեսը: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, New York Times պարբերականի կողմից ամենավաճառվող (bestseller) ճանաչված պատմա-գեղարվեստական գիրքը պատմում է Հայոց ցեղասպանության մասին` կենտրոնանալով մեկ զույգի` Արմեն Պետրոսյանի և Էլիզաբեթ Էնդիկոտտի սիրո պատմության վրա: Մայրաքաղաք Օտտավայում շնորհանդեսը կայացել է երեկ քաղաքի լավագույն` «Ռիդո» կենտրոնի «Chapters» գրախանութում: Շնորհանդեսին ներկա գտնվող հյուրերին ուղղված իր խոսքում` Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչման և «ցեղասպանություն» երևույթի դատապարտման կարևորությունը` նման ոճրագործությունները հետագայում բացառելու նպատակով:

No comments: