Sunday, October 21, 2012

Մեքսիկացիները Հեյդար Ալիեւի հուշարձանի մասին. Մեքսիկային իր վատ խորհրդանիշերը բավական են

News.am. 20-10-2012- Մեխիկոյի Պոլանկո այգիների տարածքում, որտեղ տեղադրված են Լինքոլնի, Լյութեր Քինգի, Մհաթմա Գանդիի արձանները, վերջերս կանգնեցվել է նաեւ Հեյդար Ալիեւի հուշարձանը: Ալիեւի «ներկայությունը» սակայն զայրացրել է տեղի բնակիչներին, համենայն դեպս նրանց, ովքեր ինչ-որ բան գիտեն Ալիեւի մասին, գրում է «The Los Angeles Times»-ը: Նրանցից մեկը` Էդուարդ Ֆարան, ով պիկետ է անցկացրել հուշարձանի մոտ, կարծում է, որ դա նույն է, եթե ուգանդական բռնապետ Իդի Ամինի արձանը դրվեր, օրինակ, Վաշինգտոնի մոլում: Բանաստեղծ եւ էկոլոգ Հոմերո Արիջիսն էլ հայտարարել է, որ իրենց բավարարում են սեփական վատ խորհրդանիշերը եւ դրանք «ներմուծելու» կարիք չկա: Ներկայումս վայրը կոչվում է բարեկամության զբոսայգի, սակայն ակտիվիստները առաջարկում են նոր անվանում` Ամոթի զբոսայգի, գրում է պարբերականը:

No comments: