Panorama.am. 27-10-2012- Չեղյալ է հայտարարվել ԵՄ խորհրդարանի պատվիրակության այցն Իրան: Այդ մասին հաղորդում է իրանական «մաշրեղնյուզ.իր» կայքը: Համաձայն հաղորդագրության՝ ԵՄ պատվիրակությունը Թեհրան մեկնելուց առաջ իրանական կողմին որոշակի նախապայմաններ է ներկայացրել: Սակայն ԵՄ առաջ քաշած նախապայմաններն Իրանի կողմից մերժում ստանալուց հետո չեղյալ է հայտարարվել նախօրոք նախատեսված այցը: Պարսկալեզու «ռադիոֆարդա.քոմ» կայքի հաղորդմամբ՝ Եվրամիության պաշտոնյաները ցանկություն են հայտնել Թեհրանում հանդիպումներ ունենալ Եվրախորհրդարանի կողմից Սախարովի անվան մրցանակի արժանացած՝ ազատազրկման մեջ գտնվող իրավապաշտպան Նասրին Սոթուդեի և կիոռեժիսոր Ջաաֆար Փանահիի հետ: Sunday, October 28, 2012
ԵՄ խորհրդարանի պատվիրակության այցն Իրան չեղյալ է հայտարարվել
Panorama.am. 27-10-2012- Չեղյալ է հայտարարվել ԵՄ խորհրդարանի պատվիրակության այցն Իրան: Այդ մասին հաղորդում է իրանական «մաշրեղնյուզ.իր» կայքը: Համաձայն հաղորդագրության՝ ԵՄ պատվիրակությունը Թեհրան մեկնելուց առաջ իրանական կողմին որոշակի նախապայմաններ է ներկայացրել: Սակայն ԵՄ առաջ քաշած նախապայմաններն Իրանի կողմից մերժում ստանալուց հետո չեղյալ է հայտարարվել նախօրոք նախատեսված այցը: Պարսկալեզու «ռադիոֆարդա.քոմ» կայքի հաղորդմամբ՝ Եվրամիության պաշտոնյաները ցանկություն են հայտնել Թեհրանում հանդիպումներ ունենալ Եվրախորհրդարանի կողմից Սախարովի անվան մրցանակի արժանացած՝ ազատազրկման մեջ գտնվող իրավապաշտպան Նասրին Սոթուդեի և կիոռեժիսոր Ջաաֆար Փանահիի հետ:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment