Sunday, October 28, 2012

- Էրդողան հարաբերությունները

Վերջին տարիներին, առնվազն, սկած 1999-2003 թթ ժամանակահատվածից, Թուրքիայի դերի եւ տեղի վերաբերյալ նոր հայացքներ ու գնահատականներ են ի հայտ եկել, եւ որքան էլ տարօրինակ է, չնայած այդ երկրի արտաքին քաղաքականության բարձր դինամիկային եւ զարգացմանը, տվյալ հայացքները եւ պատկերացումներն այնքան էլ փոփոխությունների չեն ենթարկվում սկսած 2006 թվականից: Այս եզրակացությունները, որոնք արվում են երկարատեւ եւ մանրամասն դիտարկումներից հետո, այժմ արդեն լիովին բացատրելի են, քանի որ Թուրքիայի վերաբերյալ կարծիքների եւ գնահատականների վրա համաշխարհային մասշտաբով որոշիչ ազդեցություն են թողնում միայն հաշված պետություններ, ինչպես նաեւ մոտ մեկ տասնյակ ուղեղային կենտրոններ խոշորագույն պետությունների մայրաքաղաքներում: Չնայած այդքան բարդ քաղաքականությանը, ինչպիսին թուրքականն է, վերլուծական տեղեկատվության համաշխարհային հոսքում հաջողվել է լիովին հստակ եւ ադեկվատ ձեւակերպել իրերի իրական դրությունը եւ հիմնական ու ոչ հիմնական ուղղություններում թուրքական քաղաքականության ծավալման հեռանկարները: Այդուհանդերձ, պետք է նշել, որ որոշ խնդիրների հարցով, օրինակ, տնտեսութան մասով, որոշ սխալներ են թույլ տրվել, ընդ որում չափից դուրս լավատեսական գնահատականներ էին տրվում այն դեպքում, երբ Թուրքիան հայտնվել էր տնտեսական ճգնաժամի հեռանկարի առաջ, որը «վնասաբեր բանկային վարկերի» բնույթ էր կրում: Որոշ անճշտություններ եւ սխալներ թույլ են տրվել ներքին քաղաքական գործընթացներում, երբ «քեմալիզմը» ժամանակից շուտ «թաղվեց», կամ էլ, ավելի ճիշտ, ներկայիս գործընթացներում չի առանձնացվել «երրորդ» հասարական-քաղաքական ճանապարհը: Պետք է նշել հետեւյալը՝ չնայած թուրքական թեմատիկայի բավական լայն տարածված հետազոտությանն ու վերլուծությանը, դրանով հիմնականում զբաղվում են կամ մասնագետների ոչ այդքան նշանակալի խմբերը, ովքեր մեծամասամբ կախված են տվյալ պետությունների կառավարությունների պահանջներից, կամ էլ հետազոտական ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են թուրքական կառավարության կամ թուրքական հիմնադրամների կողմից: Իրերի նման դասավորության պարագայում կարելի է ենթադրել, որ քաղաքացիական հետազոտական հաստատությունները մեծ դեր չեն խաղացել Թուրքիայի քաղաքականության վերլուծության գործում: Ավելի շուտ, այդ խնդիրը լուծել են կամ պետական կառույցների հետ սերտ կապված խմբերը, կամ էլ հատուկ նշանակության վերլուծական խմբերը: Ելնելով վերոնշյալից, կարելի է թուրք-ռուսական հարաբերությունների բավական ստանդարտ ձեւակերպում առաջարկել, որը տարածված է ոչ միայն Արեւմտյան հանրությունում ու Մերձավոր Արեւելքում, այլ նաեւ Մոսվկայում. Թուրքիան եւ Ռուսաստանը ձգտում են համագործակցության նախեւառաջ տնտեսական հարցերով՝ հաշվի առնելով Եվրատլանտյան հանրության հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը, սակայն խուսափում են առավել սերտ հարաբերությունների մեջ մտնել, եւ նրանց հարաբերությունները միայն մեծ վերապահումով կարելի է ռազմավարական անվանել, քանի որ խորն ու լուրջ հակասություններ ու խնդիրներ են պահպանվում նախեւառաջ տարածաշրջանային քաղաքականության հարցերով, եւ կողմերից ոչ մեկը պատարստ չէ զիջումների տարածաշրջանում որեւէ հարցի ու դիրքորոշման շուրջ: Սա բավական տարողունակ ձեւակերպում է, որը տարատեսակ տարբերակներ է թույլ տալիս, սակայն այստեղ բաց է թողնվում այն հանգամանքը, որը մշտապես բերվում է՝ Պուտինն ու Էրդողանը շատ առումներով նման են ոճով ու քաղաքական ճակատագրով, ովքեր բազմաթիվ հայացքներ են կիսում եւ շահագրգռված են համագործակցության մեջ: Սակայն պարզվել է, որ տեղի է ունեցել ինչ-որ հեռախոսազրույց ակնհայտորեն ոչ դիվանագիտական ոճով ու ռեժիմով, եւ ամենայն հավանականությամբ նման բան եղել է: Դա հեշտ է հիմնավորել, քանի որ Թուրքիայի շուրջ բազմաթիվ հակամարտություններ ու ճգնաժամեր են ստեղծվել, որոնց Ռուսաստանը չի կարող անտարբեր նայել: Սիրիան թեսթ է դարձել տարածաշրջանում ու աշխարհում բազմաթիվ հարաբերությունների, այդ թվում, ռուս-թուրքականի համար: Թուրքիան ու Ռուսաստանը հասել են առճակատման այնպիսի մակարդակի, որը կասկած չի թողնում, որ Թուրքիայի դիրքորոշումը չի կարող դիտարկվել նույնքան «անկախ», որքան նախքան Սիրիայի ճգնաժամը: Ի դեպ, թուրք-ռուսական հարաբերություններն ավելի ու ավելի են ներառում իրանական խնդիրը բազմաթիվ սյուժեներով՝ կապված արաբների, իրանցիների ու քրդերի շահերի հետ: Ընդ որում, որքան էլ տարօրինակ է, սիրիական, կամ ավելի ճիշտ, սիրիա-թուրքական խնդրի շուրջ նկատվում է Ռուսաստանի ու Արեւմտյան հանրության՝ առաջին հերթին ԱՄՆ ու Ֆրանսիայի շահերի նույնականացում այն առումով, որ Ռուսաստանը, ինչպես եւ ՆԱՏՕ-ն, կտրականապես դեմ են Սիրիայի հանդեպ Թուրքիայի արմատական գործողություններին: Որքան էլ էկզոտիկ չթվա այժմ, ամենամոտ ապագայում Ռուսաստանն ավելի շատ է ընդգրկվելու Թուրքիայի տարածաշրջանային էքսպանսիան զսպելու ԱՄՆ ռազմավարության մեջ: Իհարկե, ԱՄՆ համար այդ խնդիրը գլոբալ նշանակություն չունի, սակայն տարածաշրջանային քաղաքականության առումով Թուրքիայի զսպումը վաղուց առանցքային նշանակություն է ձեռք բերել: Ժամանակակից միջազգային քաղաքականությունն առանձնանում է ակնթարթորեն հարաբերություններն ու կապերը կարգավորելո պատրաստակամությամբ, սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, որ պետությունը կարող է բավական արագ փոփոխություններ մտցնել իր շահերի եւ տարածաշրջանային դիրքերի մեջ: Ռուսաստանն ու Թուրքիան, իհարկե, բազմաթիվ փոխադարձ շահեր ունեն եւ կնախընտրեն մոտ ապագայում էքսպերիմենտներ անել եւ փորձել նոր հարաբերություններ կառուցել: Դրա հետ մեկտեղ, հատվել է այն սկզբունքային սահմանը, երբ պարզել են հնարավոր հարաբերությունների իրական շրջանակները, այդ թվում այն, ինչ ընդունված է ռազմավարական հարաբերություն անվանել: Պուտին-Էրդողան հարաբերությունները շատ փոքր են ու անբովանդակ, եւ հարկ է խոսել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մասին: Իգոր Մուրադյան

No comments: