Monday, October 1, 2012

Թուրքիայի վարչապետն Ադրբեջան կայցելի

News.am. 1-10-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Թայիփ Էրդողանը կայցելի Ադրբեջան` Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովին մասնակցելու համար: Այս մասին Trend գործակալությանը հայտնել են Թուրքիայի կառավարությունից: ՏՀԿ-ի պետությունների ղեկավարների հերթական գագաթնաժողովը նշանակված է հոկտեմբերի 13-14-ին: Տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային միջպետական տնտեսական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1985 թ-ին Միջին Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների կողմից եւ համարվում է Զարգացման տարածաշրջանային համագործակցության կազմակերպության իրավահաջորդը, որը գործում է երեք պետությունների` Իրանի, Պակիստանի եւ Թուրքիայի կողմից 1977 թ-ի մարտի 12-ն ստորագրած Իզմիրյան համաձայնագրի Կանոնակարգի հիմա վրա:

No comments: