Monday, October 1, 2012

«Daily Star». Ադրբեջանն Իսրայելին աջակցություն ցույց տալով ռիսկի կդիմի և կարժանանա իր հարևան Իրանի զզվանքին

Panorama.am. 1-10-2012- «Daily Star » պարբերականն անդրադարձել է Իսրայել-Իրան հարաբերություններին ու նշել, որ Իսրայելի՝ Իրանի վրա միայնակ հարձակվելու տարբերակն անհանգստացնում է Միջին Արևելքին, քանի որ Իսրայելի հիմնական դաշնակից ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն են: «Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի համբերության բաժակը լցվել է: Մի շարք իսրայելցի գիտնականներ իրենց անհանգստությունն են արտահայտել Իրանի նկատմամբ Իսրայելի՝ միակողմանի հարվածներ հասցնելու վերաբերյալ, քանի որ Իսրայելը չստանալով ԱՄՆ-ի աջակցությունը, չի կարողանա դիմակայել Իրանի պես թշնամուն: Արդյո՞ք Իսրայելն այդ հարցում միայնակ է: Պարզվում է, որ ոչ: Ադրբեջանը` նախկին խորհրդային հանրապետությունը, հայտարարել է, որ գիտեն, թե ինչպես ադրբեջանական օդային ուժերը և լրտեսական անօդաչուները կարող են օգնել Իսրայելի ինքնաթիռներին՝ Իրանի վրա հարձակում գործելու համար: Ադրբեջանի նախագահը, այն հազվագյուտ մահմեդական երկրների նախագահներից է, ով բարեկամական հարաբերություններ է հաստատել հրեական պետության հետ, ինչը Թեհրանում զզվանք է առաջացրել. գաղտնիք չէ Ադրբեջան-Իրան $1.6 դոլարի զենքի գործարքը»,-գրում է պարբերականը: «Ադրբեջանը Իսրայելին աջակցություն ցույց տալով ռիսկի կդիմի և կարժանանա իր հարևան Իրանի բարկությանը, դրանք իրենց ազդեցությունը կունենան Ադրբեջան- Հայաստան սառը հակամարտության վրա:ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հայտարարել է, որ չի ողջունում Իսրայելի պատերազմի մասին հայտարարությունները»,- հիշեցնում է «Daily Star»-ը:

No comments: