Wednesday, October 24, 2012

«Մենք մտահոգ ենք ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությամբ». Լամբերտո Զանիեր

1in.am. 24-10-2012- Ռուսական Интерфакс լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ
Ռուսաստանում գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության խնդրին. «Մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ու նրա համանախագահող երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ջանքերին: Սակայն միջազգային և ոչ մի ջանք չի կարող գործուն լինել, եթե երկու կողմն էլ չդրսևորեն քաղաքական կամք՝ բանակցությունների միջոցով խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Ես դա ընդգծել եմ ոչ վաղ անցյալում Նյու Յորքում համապատասխան արտգործնախարարների հետ իմ հանդիպումներում: Բանակցությունների էությանը վերադառնալը և դեպի ապագան կողմնորոշվելը տարածաշրջանում լարվածության էսկալացիայի կանխման և երկար սպասված անվտանգության ապահովման միակ եղանակն է: Մենք մտահոգ ենք ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությամբ: Միայն այս տարի սպանվել է 28 մարդ»:

No comments: