Wednesday, October 24, 2012

Ազգային Ժողովում հարցերը գեներալներն են լուծում

«Ժողովուրդ»-ը գրում է. «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ գրեթե բոլոր խմբակցությունների մեծաթիվ պատգամավորներ խորհրդարանի շենքից դուրս գալուց առաջ «թույլտվություն» են խնդրում ԱԺ գեներալ պատգամավորներ Մանվել Գրիգորյանից եւ Սեյրան Սարոյանից: Վերջիններս պարտաճանաչորեն բոլոր նիստերին ներկայանում են եւ ընդունելով շատ պատգամավորների խնդրանքները՝ հոգեհանգստի կամ ծննդյան արարողության մասնակցելու վերաբերյալ, ընդառաջում են՝ «բաց թողնելով»: Ականատեսների վկայությամբ՝ գեներալների «այո»-ին ու «ոչ»-ին են սպասում նաեւ իրենց «լավ տղա» համարող շատ օրենսդիրներ: Սակայն ԱԺ հնաբնակ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չցանկացավ ընդունել իրողությունը՝ ասելով. «Նման բան գոյություն չունի, եթե անգամ նման բան է լինում, որ պետք է պատգամավորը բացակայի, նախ թույլտվություն է խնդրում ԱԺ նախագահից: Մնացած բոլոր դեպքերում տեղեկացնում են ինձ, նոր դուրս գալիս: Դա հորինվածք է»:

No comments: