Tuesday, October 23, 2012

Հայոց ցեղասպանության թեմայով մշտական ցուցահանդես Բեռլինում

News.am. 22-10-2012- Հայոց Ցեղասպանությունը Բեռլինում կդառնա մշտապես ցուցադրվող թեմաներից մեկը: Ծրագիրը կյանքի կկոչվի 2016 թ-ից, երբ Բեռլինում կբացի «Արտաքսման կենտրոնը»: 2000 թվականից Գերմանիայում գործում է «Ընդդեմ արտաքսման կենտրոն» հիմնդարամը, որն իր համերաշխությունն է արտահայտում առհասարակ ցեղասպանությունների ու արտաքսումների զոհերին: Կենտրոնի նախագահն է, Գերմանիայի իշխող Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Էրիկա Շտայնբախը, ով էլ նախաձեռնել է Հայոց Ցեղասպանության թեմայի ընդգրկումը ծրագրի մեջ: Հատկանշական է, որ գերմանացի այս քաղաքակն գործիչը մշտապես հանդես է գալիս Ցեղասպանության ճանաչման պահանջով՝ ոչ միայն թուրքական, այլեւ գերմանական կառավարություններից: «Նախատեսված մշտական ցուցահանդեսում ներկայացված են լինելու պատերազմի տարիներին արտաքսված գերմանացիների ճակատագրերը: Ինչպես կենտրոնի հիմնադրմի , այնպես էլ գիտական խորհրդի կողմից կա համաձայնություն, որ 19-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության թեման եւս ցուցադրությունների մաս կազմի: Այն ուշագարվ է նաեւ, որպես արտաքսման մեխանիզմի դրսեւորման ձեւ»,-նշել է Շտայնբախը: Գալիք տարվա մեջ կսկսվեն Բեռլինում կառուցվելիք Արտաքսման կենտրոնի շինարարական աշխատանքները: Կառույցը լինելու է Բեռլինի կենտրոնում «Anhalter Bahnhof» կայարանի մոտ գտնվող Գերմանիայի տան շենքում: Շտայնբախի այս նախաձեռնությունը տեղի է տվել ձախերի դժգոհությանը: Բունդեսթագում «Ձախ» կուսակցության մշակութային հարցով պատասխանատու Լուկ Յոխիմսենը մասնավորապես դեմ է, որպեսզի 1945 թին Լեհաստանից ու Չեխիայից գերմանացիենրի արտաքսման եւ 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության երեւյթները համադրվեն:

No comments: