Thursday, October 25, 2012

Մեխիկոյում հանձնաժողով է ստեղծվել՝ Ալիեւի արձանի շուրջ տարաձայնությունները լուծելու համար

Մեխիկոյում հանձնաժողով է ստեղծվել՝ Ալիեւի արձանի շուրջ տարաձայնությունները լուծելու համար News.am. 25-10-2012- Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի ղեկավարությունը հանձնաժողով է ստեղծել, որը կքննարկի քաղաքում Հեյդար Ալիեւի արձանի տեղադրման մասին որոշումը, ինչպես նաեւ անհրաժեշտ առաջարկներ կանի, որպեսզի լուծի այդ հարցում առաջ եկած տարաձայնությունները: Նշենք, որ Ալիեւի արձանի տեղադրումը հակազդեցություն է առաջացրել Մեխիկոյի բնակիչների շրջանում: Արձանի մոտ նույնիսկ բողոքի ակցիա է կազմակերպվել, որի մասնակիցները պահանջել են հանել արձանը: Նրանց ձեռքին եղել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Ազատվեք դիկտատորից»: Մոտ ժամանակներս երեք փորձագետներից կազմված հանձնաժողովը կքննարկի քաղաքի բնակիչների բողոքները, հաղորդում է AP-ն: Իր հերթին Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանի քարտուղար Մանուել Լունան հայտարարել է, որ քաղաքը կարող է խնդիրների բախվել, եթե վերանայվի արձանի տեղադրման որոշումը, քանի որ, ըստ պայմանագրի, Ալիեւի արձանը տեղադրվել է 99 տարով: Սակայն քաղաքապետարանի ներկայացուցիչ Ֆելիպե Լեալը նշել է, որ քաղաքային իշխանությունները պետք է արձագանքեն բնակիչների անհանգստություններին: Նրա խոսքով, հանձնաժողովին անհրաժեշտ կլինի մի քանի շաբաթ՝ առաջարկներ ներկայացնելու համար: Լեալն ընդգծել է, որ տվյալ դեպքը կարող է հանգեցնել վերաիմաստավորման, թե «ինչպես են հավանություն ստանում նման նախագծերը»:

No comments: