Thursday, October 25, 2012

Բացառիկ արդյունք՝ անկախ Հայաստանի պատմության մեջ. 16 մեդալ՝ միջազգային օլիմպիադաներում

PanARMENIAN.Net - 25 հոկտեմբերի 2012 - Ավարտվել են 2012 թվականի դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաները, որտեղ Հայաստանի աշակերտները սահմանել են յուրահատուկ ռեկորդ անկախ Հայաստանի պատմության մեջ՝ միջազգային օլիմպիադաներում նվաճելով 16 մեդալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարաւոթյունից: 2012 թվականին «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաների գծով առարկայական միջազգային օլիմպիադաներին մասնակցել է 29 հայ դպրոցական` նվաճելով 16 մեդալ` 1 ոսկի, 2 արծաթ, 13 բրոնզ և 5 գովասանագիր: Առհասարակ, բոլոր առարկաներից այս տարի հայ օլիմպիականները գրավել են մրցանակային տեղեր: Ի դեպ, 2003 թվականին հայ աշակերտները նվաճել են 11, 2004 թվականին համապատասխանաբար`14, 2005–ին` 10, 2006-ին` 5, 2007-ին` 8, 2008-ին` 5, 2009-ին` 7, 2010-ին` 7 և 2011-ին` 6 մեդալ:

No comments: