Saturday, October 20, 2012

Ստորագրահավաք. Կոչ նախագահին, «Պահանջում ենք իրական պայքար կոռուպցիայի դեմ»

«Լրագիր», 19.10.2012: Մեզ բոլորիս հայտնի է Հայաստանում տիրող կոռուպցիոն պատկերը և դրա հետևանքներն ահավոր են: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը միայն խոստումներ է տալիս կոռուպցիայի դեմ պայքարելու մասին, խոսում է վերևներից ու գլխից բռնելու մասին, սակայն իրական քայլեր այդպես էլ չեն արվում: Խնդրում եմ ձեր ստորագրությունը` նախագահին կոչ անելու կոռուպցիայի դեմ իրական պայքար սկսելու համար: Սա համայն hայության խնդրին է, կոռուպցիայի զոհ է այսօր մեր հայրենակիցների մեծ մասը: Ստորագրահավաքին մասնակցելու համար խնդրում ենք այցելել հետևյալ հասցեով` https://www.change.org/petitions/president-serzh-sargsyan-stop-corruption-in-armenia: Մեզ միացել են արդեն հարյուրավոր մարդիկ, ովքեր իրենք էլ զգացել են կառուպցիոն երևույթների զազրելի հետևանքները: Սա մեր հայրենիքում կոռուպցիայի դեմ պայքարի կոչն է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Յուրաքանչյուրիս ձայնը արժեքավոր է, և կարող է զորեղ լինել երկրում արմատացած կառուպցիայի դեմ պայքարում: Էդմոնդ Խուդյան Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

No comments: