Tuesday, October 9, 2012

Հունգարիայում պղծել են Աթաթուրքի հուշարձանը

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, հայտնում է, որ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում պղծել են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանը: Անհայտ անձինք կարմիր ներկով վիրավորական գրություններ են թողել Աթաթուրքի արձանի վրա: Միջադեպը տեղի է ունեցել է այս գիշեր: Հիշեցնենք, որ Աթաթուրքի հուշարձանը Բուդապեշտում տեղադրվել է այս տարվա սեպտեմբերի 29-ին: Դրանից առաջ Հունգարիայի հայ համայնքը երկրի ԱԳՆ-ին կոչ էր արել թույլ չտալ մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման ֆոնին Բուդապեշտում Աթաթուրքի արձանի տեղադրումը:

No comments: