Wednesday, October 24, 2012

Քաղաքակրթությունների քաղաք Անին պետք է աշխարհին վերադարձվի. թուրք պաշտոնյա

Tert.am. 24-10-2012- Կարսի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության վարչության պետ Հաքան Դողանայը հայտարարել է, թե «7 հարկ գետնի տակ» գտնվող Անի քաղաքի ավերակները «դուրս են բերվելու» և լույս սփռեն անցյալի, գուցե նաև ապագայի վրա։ Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Դողանայն ընդգծել է, որ Անիում 3 նախագիծ է իրականացվելու, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2013թ.-ին։ Ծրագրով նախատեսվում է բարեկարգել Կարսի շրջանի պատմական Անի քաղաքի շրջակայքը։ «Անին իրական համամարդկային կրոնների քաղաք է։ Տարբեր ազգերից, մշակույթներից մարդիկ են եղել այստեղ, դրա համար էլ մենք նրան աշխարհի քաղաք ենք ասում։ Այն մեկ օր առաջ պետք է ոտքի կանգնի և աշխարհինը դառնա»,-ասել է նա։

No comments: