Thursday, October 25, 2012

Ավստրալիայի նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի (կենտրոնը՝ Սիդնեյ) օրենսդիր մարմինն ընդունել է Լեռնային
Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև, տեղեկացնում է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի կայքը։ Նշվում է, որ հոկտեմբերի 25-ին ընդունված բանաձեւը Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի ամիսներ տեւած աշխատանքի արդյունք է: Նահանգի խորհրդարանը կոչ է արել Ավստրալիայի իշխանություններին պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ հարաբերութուններն ամրապնդել ԼՂՀ ու նրա քաղաքացիների հետ: Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի տնօրեն Վաչե Ղահրամանյանը ներկա են եղել բանաձեւի քննարկումներին եւ ընդունմանը: Նրա խոսքով, այս արդյունքը նրանց բոլորի հաղթանակն է, ովքեր շարունակում են ճնշված մնալ բռնի վարչակարգերի կողմից:

No comments: