Thursday, October 25, 2012

Փորձագետ. Սաֆարովի գործից հետո ինչո՞ւ է Հայաստանը զարմանում Ադրբեջանի վրա

News.am. 25-10-2012- Անհասկանալի է, թե Սաֆարովի գործից հետո ինչո՞ւ է Հայաստանը զարմանում Ադրբեջանի կերպարի վրա: Այս մասին այսօր` հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է Կովկսայան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, Սաֆարովի արտահանձնումը կարող էր զարմացնել Եվրոպային, բայց ոչ Հայաստանին եւ Ադրբեջանին: «Մի՞թե Գուրգեն Մարգարյաններ չեն սպանվել 1992 -1995 թթ-ին: Մի՞թե մինչ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարաբնույթ միջադեպեր չեն գրանցվում: Այդ պատճառով ես շատ եմ զարմացել, երբ Հայաստանում կրկին «բացահայտել են» Ադրբեջանի կերպարը Սաֆարովի արտահանձնումից հետո»,-ավելացրել է Իսկանդարյանը: Հենց այն, որ նմանատիվ միջադեպերը տեղի են ունեցել նաեւ նախկինում, պետք է այն մտքին հանգեցնի, որ Սաֆարովի արտահանձնման բանակցությունները խանգարել հնարավոր չէր լինի: «Եթե դուք հարցնում եք այն մասին, թե հնարավոր է արդյոք այս միջադեպը օգտագորել դիվանագիտության մեջ, անկասկած հնարավոր է: Սակայն նման հնարավորություններ առաջացել են եւ օգտագործվել են մի քանի տարի առաջ եւ հնարավոր է, որ կօգտագործվի մի քանի տարի անց»,-ասել է փորձագետը: Եվրոպական երկրների արձագանքը, կարծում է նա, զարմանալի չէ եւ կանխատեսելի է: «Հունգարիայի հանրությանը եւ էլիտային նույնպես զայրացրել է սեփական կառավարության` Սաֆարովի արտահանձնման որոշումը: Հունգարիայի իմ ծանոթները նամակով ներողություն են խնդրել դրա համար: Եվրոպայի հանրությունը չի կարող այլ կերպ արձագանքել: Այլ կերպ տրամադրվելու համար պետք է լինել Ադրբեջանում, եւ իրականությունը ընդունել նրա տեղեկատվական դատից»,-ասել է Իսկանդարյանը: Հիշեցնենք, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը ցմահ ազատազրկման է դատապարտվել: Հունգարիան օգոստոսին համաձայնել է նրան Ադրբեջանին արտահանձնել` այնտեղ պատժաչափը կրելու պայմանով: Սակայն Բաքու ժամանելուն պես նրան անմիջապես ազատ են արձակել եւ հերոսացրել են:

No comments: