Tuesday, October 23, 2012

Մ.Ահմադինեժադը դատական իշխանություններից պահանջել է իրականացնել նախագահի սահմանադրական իրավունքը

Ես հակված եմ իրականացնելու սահմանադրությամբ նախատեսված իմ իրավունքը: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ դատական իշխանության ղեկավար Ամոլի Լարիջանիին գրած նամակում նշել է նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Իրանի նախագահը, անդրադառնալով դատական իշխանության կողմից իր՝ Էվինի բանտ այցելելու պահանջը մերժելու փաստին, մասնավորապես նշել է. «Սահմանադրությունը դատական իշխանությանը օրենքով չի լիազորում, որպեսզի վերջինս որոշի նախագահի պարտականությունների կատարման նպատակահարմարությունը»: Հիշեցնենք, որ Իրանի նախագահի՝ դատական իշխանություններին ուղղված առաջին նամակում Մ.Ահմադինեժադին մերժել էին այցելել Էվին բանտ, որտեղ բանտարկված է նաև իր՝ լրատվամիջոցների հարցերով խորհրդական Ալի Աքբար Ջավանֆեքրը: Իրանի նախագահին ուղղված նամակում դատական իշխանության ներկայացուցիչը նշել է, որ բանտ այցելելու փոխարեն ավելի կարևոր գործեր կան, օրինակ երկրի տնտեսական իրավիճակն ու աճող գները:

No comments: