Tuesday, October 23, 2012

Ֆրանսիական Slate.fr-ը` Հայաստանից տեղի ունեցող միգրացիայի ու Հայաստանի "մշուշոտ ապագայի" մասին

Zham.am. 22-10-2012- Վերահսկվող տնտեսություն, ոտնձգություններ մարդու իրավունքների նկատմամբ ու Ադրբեջանի հետ պատերազմ սկսվելու վտանգ…այս ամենը, ըստ ֆրանսիական Slate.fr. կայքում լույս տեսած «Հայաստան` երկիր առանց ապագայի» հոդվածի, ստիպում է տասնյակ հազարավոր հայերի հեռանալ Հայաստանից: Չնայած դրան`Հայաստանում, այնուամենայնիվ, հայտնվել են քաղաքացիական շարժումներ, որոնք փոփոխությունների ինչ-որ հույս են տալիս: Հեղինակ Էմանուել Դանիելն իր հոդվածում պատմում է, որ տասնյակ հայեր հավաքվում են Հայաստանի մայրաքաղաքում գտնվող ռուսական միգրացիոն ծառայության առաջ`սպասելով իրենց հերթին վիզա ստանալու ու երկիրը լքելու համար: Հեղինակը պատմում է, որ հավաքված մարդիկ մարդիկ հրաժարվել են խոսել իրենց հետ, ենթադրաբար, վատ զգալով, որ համալրում են դասալիքների շարքերը, սակայն խոսողներին են լսել են, որ հաճույքից դրդված չեն գնում, այլ ուղղակի այլ տարբերակ չունեն: Եվրոպա գնալու համար վիզա ստանալու դժվարությունների պատճառով Հայաստանից արտագաղթողների 80 տոկոսը գնում են Ռուսաստան, ու նույնիսկ այդ երկրում միգրանտների նկատմամբ քսենոֆոբիան ու այն, որ նրանց աշխատանք են առաջարկում ոչ թե ըստ իրենց ունակությունների, այլ հիմնականում շինարարական ոլորտում, այն էլ Սիբիրում, չի կագնեցնում հայերի հոսքը Ռուսաստան . «Ռուսական իշխանությունները ցանկություն չունեն պայքարելու նման թշնամանքի դեմ, քանի որ դա ներքին խնդիրներից բնակչության ուշադրությունը շեղելու տարբերակ է, սակայն այն որ հայերը շարունակում են աշխատել Ռուսաստանում, անուղղակի կերպով խոսում է մեր երկրում առկա լուրջ խնդիրների մասին»,- պարբերականի հետ զրույցում ասել է ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը, ով Հայաստանում զբաղվում է ժողովրդագրական խնդիրներով ՄԱԿ-ի հանձնարարականով: Ըստ նրա` որ 50 տարի անց լավատեսական կանխատեսումներով Հայաստանի բնակչությունը կկրճատվի 100-200, իսկ վատատեսական կանխատեսումներով 500-600 հազար մարդով: «Տնտեսական, սոցիալական ու քաղաքական ճահճացած վիճակը, որի մեջ հայտնվել է Հայաստանի մասնագետի խոսքերի ապացույց է: Միջին աշխատավարձը երկրում 120000 հազար դրամ է, այսինքն 235 եվրո: 2008-2010թթ-ին աղքատության շեմից այն կողմ են հայտնվել 270 հազար մարդ (այսինքն երկրի մեկ տասներորդ մասը),-գրում է հեղինակը: «Երկիրը կորցնում է իր բնակչությանը: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի բնակչությունը պաշտոնապես կազմում է 3,1 մլն մարդ(իրականում, այն բնականաբար ավելի քիչ է), ապա ամեն մի արտագաղթողը մեծ կորուստ է»,-նշում է հեղինակը`նկատելով, որ իր հետ զրույցում Հայաստանի միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը արտագաղթի աճող տեմպերն ընդամենը «անհանգստացող» հանգամանք է բնորոշել: Ըստ աղբյուրի`կառավարության անդամներից մեկը խոստովանել է, որ երկրում գործազրկության մակարդակը, չնայած պաշտոնապես 6 տոկոս է, սակայն իրականում գերազանցում է 30 տոկոսը: Նույնիսկ տնտեսական աճը, որ ըստ Համաշխարհային բանկի 7 տոկոս է կազմում, բավարար չէ: Հայաստանի մասին մի քանի գրքեր գրած տնտեսագետ Գայիջ Մինասյանն ասում է, որ որպեսզի տնտեսական աճն ազդի բնակչության բարեկեցության վրա, ապա այն առնվազն պետք է կազմի 10 տոկոս. « Տնտեսությունը գտնվում է օլիգարխների ձեռքում, իսկ պետության վիճակը սրում է կոռուպցիան ու սև շուկան: Հարկային մուտքերը նշանակալի չեն: Մի շարք ռուս ու հայ բիզնեսմեններ իրենց ձեռքում են պահում ամբողջ ոլորտներ»,- կարծում է հեղինակը`նշելով, որ Ռուբեն Հայրապետյանը ուղղակի մարմանավորումն է նրան, ինչ տնտեսագետ Մինասյանն անվանում է «օլիգարխների պետություն»: Նշելով, որ այս մարդը կենտրոնական տեղ է զբաղեցնում երկրի ծխախոտային, գազային , տեքստիլ բիզնեսում`հեղինակը նաև շեշտում է, որ նրան մանդատից զրկեցին իրեն պատկանող ռեստորաններից մեկում կատարված սպանության պատճառով, սակայն որպես մեղադրյալ չհարցաքննեցին. «2013թ-ին սպասվում են նախագահական ընտրություններ, ու ֆինանսական նման հնարավորություններով մարդուց հրաժարվելը ընտրությունների նախաշեմին ռեժիմի համար շատ դժվարություններով է հղի»,- պարբերականին ասել է հայ ակտիվիստներից մեկը: Էմանուել Դանիելը նշում է նաև մարդու իրավունքների ոտնահարումների ու 2008թ-ի մարտի մեկի դեպքերի մասին, որոնց արդյունքում Սերժ Սարգսյանը եկավ իշխանության: Ըստ հեղինակի Հայաստանի ապագան "մշուշոտ է". «Բնակչության շրջանում մեծ անվստահություն կա ցանկացած իշխանության նկատմամբ: Մարդիկ չգիտեն`ում դիմեն օգնության համար: Երկրում չկա հասարակական համաձայնություն, ու միայն ելքը հայերի համար հեռանալն է»,- ասել է տնտեսագետը: Իսկ Ռուբեն Եգանյանն էլ նկատել է. « Բնակչության մեծ մասը կարող է կուշտ ուտել, սակայն մարդկանց մոտ չկա վտահություն, որ իրենց երեխաները կապրեն ավելի լավ, քան իրենք: Ապագայի նկատմամբ հավատը փլվում է, ինչպես ծառը ուժեղց քամու պատճառով: Պետք է կրճատել գործազրկությունը ու տալ հայերին հնարավորություն աշխատելու այնքան գումար, ինչքան նրանք դրսում են աշխատում: Դրա համար պետք է իրական պայքար մոնոպոլիայի դեմ, ինչը պահանջում է քաղաքական կամք, որն այսօր ուղղակի գոյություն չունի: Պետք է առողջացնել տնտեսական, հասարակական ու պետական համակարգը»:

No comments: