Tuesday, October 16, 2012

Հայ մամուլի օրվա առիթով լրագորղներին շնորհավորել է Երևանի քաղաքապետը

«PanARMENIAN.Net», 16.10.2012: - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Հայ մամուլի օրվա առիթով շնորհավորել է լրագրողներին: Շնորհավորանքում ասվում է. «Սիրելի լրագրողներ, մամուլի բնագավառի սիրելի աշխատողներ, Շնորհավորում եմ բոլորիդ Հայկական մամուլի օրվա կապակցությամբ: Մասնագիտական բարձր կարողություններով իրականացվող ձեր աշխատանքի շնորհիվ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներն այսօր լիարժեք իրականացնում են ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող քաղաքացիական հասարակության կերտմանը նպաստելու իրենց պատասխանատու առաքելությունը։ Անաչառ գրիչ ու օր օրի հարստացող ստեղծագործական գործունեություն եմ մաղթում բոլորիդ՝ ի նպաստ մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի բարօրության»:

No comments: