Tuesday, October 30, 2012

Ռուսաստանն ու Թուրքիան բանակցում են սիրիական ինքնաթիռից առգրավված բեռը Մոսկվա վերադարձնելու շուրջ

Panorama.am. 30-10-2012- Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիան բանակցություններ են վարում ռուսական կողմին սիրիական ինքնաթիռից առգրավված ռադիոլոկացիոն սարքավորումները վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին այսօր գրում է «Կոմերսանտ» պարբերականը` հղում անելով իր դիվանագիտական և ռազմական աղբյուրներին: Տեղեկատվության համաձայն, հիմնական նպատակն է հետ վերցնել սարքավորումները ողջ ծավալով: «Բանակցություններն ընթանում են, սակայն չի բացառվում, որ բեռը այդպես էլ չվերադարձվի»: Պարբերականին հայտնել են նաև, թե բեռները առգրավելիս, թուրքական կողմը սիրիացի օդաչուից չի վերցրել համապատասխան գրություն, ինչը ֆորմալ իմաստով բարդացնում է բեռների հանձման գործընթացը: Հիշեցնենք, հոկտեմբերի 11-ին թուրքական F-16 կործանիչները ստիպել էին սիրիական ավիաընկերության А320 ինքնաթիռին վայրէջք կատարել Անկարայի օդանավակայանում: Ինքնաթիռում գտնվել է 35 ուղևոր: Միջադեպի առնչությամբ Թուրքիայում ՌԴ դեսպանատունը իր մտահոգությունն էր արտահայտել, սակայն ռուս դիվանագետներին, ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, այդպես էլ թույլ չէին տվել հանդիպել ՌԴ 17 քաղաքացիների հետ: Օդանավակայնում մոտ ժամեր տևած խուզարկումից հետո թուրքական իշխանությունները, այնուամենայնիվ, թույլ էին տվել թռիչքը Դամասկոս, նախօրոք արգելք դնելով որոշ բեռների վրա, որոնք ինչպես հետագայում պարզաբանեց վարչապետ Էրդողանը ռազմական նշանակության ուղեբեռ է եղել, որն անօրինական ճանապարհով է տեղափոխվել Սիրիա: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն, իր հերթին, հայտարարել էր, թե ուղեբեռի տեղափոխությունը իրականացվել է ավիացիայի միջազգային կանոնների համաձայն և հետևաբար, որևէ խախտում չի գրանցվել:

No comments: