Tuesday, October 30, 2012

ՄԱԿ-ն Իրանին գումար է հատկացրել Ուրմիա լճի վերացումը կանխելու համար

ՄԱԿ-ն Իրանին 135 մլն դոլար է տրամադրել՝ Ուրմիա լճի էկոլոգիական խնդիրների լուծման նպատակով,
տեղեկացրել է Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Մուհամմեդջավադ Մուհամմեդիզադեն։ Ինչպես տեղեկացնում է MEHR գործակալությունը, Մուհամմեդիզադեն հայտարարել է, թե Իրանի լճերի, այդ թվում՝ Ուրմիայի հիմնական խնդիրը լճերը լցվող գետերի ջրերն են։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ Ուրմիա լճի շուրջ 70%-ն արդեն չորացել է։ Այժմ ջրի մեկ լիտրում 400 գրամ աղ կա։ Առաջ այն կազմում էր 160-170 գրամ։ Ավելի վաղ Ահմադինեժադը հանձնարարել է Արաքսի ջրամբարից Սալմաստ և Խոյ քաղաքներով ջուր հասցնել Ուրմիային: Ուրմիան երկրի ամենամեծ, իսկ աշխարհի խոշորագույն աղի լճերից մեկն է, որը վերջերս հայտնվել է չորանալու վտանգի առաջ: Բնապահպանները մտահոգված են նախկինում 5400 քառ.կմ մակերես ունեցող լճի` արագությամբ ցամաքելու փաստով և նշում են, որ առաջիկա մի քանի տարում լիճը կարող է ամբողջությամբ անհետանալ: Լճի մակերեսի փոքրացումն ազդում է դրա կենդանական եւ բուսական աշխարհի վրա:

No comments: