Wednesday, October 10, 2012

Դավութօղլուն Սիրիայի հարցը քննարկել է իր ամերիկացի ու չինացի գործընկերների հետ

1in.am. 10-10-2012- Թուրքական Todays Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Չինաստանի արտգործնախարար Յան Ցզեչիի հետ: Կողմերը քննարկել են թուրք-սիրիական սահմանային միջադեպերի ֆոնին Սիրիայի հարցը: Այս մասին հայտնել են դիվանագիտական աղբյուրները, որոնց հաղորդմամբ՝ Դավութօղլուն և Քլինթոնը կարծիքներ են փոխանակել հարևան երկրների վրա սիրիական հակամարտության վնասակար հետևանքների և թուրք-սիրիական շարունակվող հրետակոծությունների մասին: Քլինթոնն իր անհանգստությունն է հայտնել այդ հրետակոծությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը աջակցում է սիրիական ճգնաժամի վերաբերյալ Թուրքիայի որոշումներին: Դավութօղլուն սահմանային հրետակոծությունների հարցը քննարկել է նաև իր չինացի գործընկերոջ հետ՝ նրան իրազեկելով Աքչաքալեի հրետակոծման մանրամասների մասին: Ցզեչին Դավութօղլուին հայտնել է, որ Չինաստանը հասկանում է Թուրքիայի մտահոգությունը՝ կապված սեփական սահմանների անվտանգության հետ:

No comments: