Wednesday, October 10, 2012

«Ժողովուրդ». «Գոմեշի մսի» պատմության հետ առնչություն ունի նաև ՀՅԴ անդամ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյա՞նը

Երեկվա համարում «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՊՆ քննչական ծառայության վարույթում գտնվող «գոմեշի
մսի» գործը մտել է փակուղի, քանի որ հետքերը տանում են այնպիսի ձերբակալությունների, որից հետո երկրում հեղափոխություն կլինի: ՊՆ-ի արձագանքը չուշացավ, անմիջապես մեղադրանք առաջադրվեց Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանի նկատմամբ, որը, ըստ «Հենարaն»-ի, տեղեկանքներ է հավաքել գյուղացիներից, թե իբր միս է մթերել: Շարունակելով թեման` թերթը նշում է, որ իր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` «գոմեշի մսի» պատմության հետ առնչություն ունի նաև ՀՅԴ անդամ, ԼՂՀ փոխվւսրչապետ Արթուր Աղաբեկյանը: «Ձեզ հրավիրե՞լ են հարցաքննության», թերթի հարցին ԼՂՀ փոխվարչապետը պատասխանել է. «Ես այժմ պաշտոնապես հայտարարում եմ, որ ոչ միայն գոմեշի մսի, այլև ընդհանրապես Հայաստանում ոչ մի ներկրումների հետ ոչ մի կապ չունեմ, բացառությամբ Հադրութի շրջանում գործող ջրաշխարհի համար ներկրվող քիմիկատների: Նման բիզնեսով ընդհանրապես չեմ զբաղվել»:

No comments: