Wednesday, October 3, 2012

Սպիտակ Տունը օրինակելի է որակել Վրաստանի խորհրդարանական ընտրությունները

Սպիտակ Տունը, մեկնաբանելով Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, անվանել է այն ժողովրդավարության օրինակ: «Միացյալ Նահանգները շնորհավորում է վրաց ժողովրդին երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների և Վրաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհին արձանագրված հերթական կարևոր քայլի կապակցությամբ: Վրաստանի քաղաքացիները տարածաշրջանին և ողջ աշխարհին օրինակ ծառայեցին, անցկացնելով մրցունակ քարոզչություն, ազատորեն իրացնելով իրենց ժողովրդավարական իրավունքներն ու հաստատելով իշխանության խաղաղ փոխանցման ձգտումը»,-ասված է Սպիտակ Տան տարածած պաշտոնական հաղորդագրությունում: Նշենք, Վրաստանի խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգով ձայների 97,03%-ի հաշվարկից հետո Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքը առջևում է 54,8% % քվերներով: Նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը այս պահին տնօրինում է ձայների 40,4% - ին:

No comments: