Tuesday, October 23, 2012

«Զվարթնոցում» մուտքի արտոնագրի պատճառով ամերիկահային թույլ չեն տվել հոսպիտալացնել. նա մահացել է

HayNews.am-ի տեղեկություններով` հոկտեմբերի 14-ին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունեցել մահվան
ելքով պատահար: Ըստ աղբյուրի` ամերիկահայ Հակոբ Կարապետյանը ԱՄՆ-ից Երևան ժամանող ինքնաթիռում վատ է զգացել իրեն,և «Զվարթնոցում» վայրէջքից անմիջապես հետո օդանավակայանի բժիշկն ու բուժքույրը եկել են բուժօգնություն ցուցաբերելու: Հակոբ Կարապետյանի ընտանիքն անմիջապես պահանջել է,որ նրան տեղափոխեն հիվանդանոց, սակայն օդանավակայանի աշխատակիցները պնդել են, որ պետք է սկզբում երկիր մտնելու արտոնագիր ստանան, և միայն դրանից հետո կկարողանան հիվանդին տեղափոխել հիվանդանոց: Մուտքի արտոնագիր ստանալը ուշանում է, ու 56-ամյա Հակոբ Կարապետյանը մահանում է հենց օդանավակայանում: Շտապօգնությունը տեղ է հասնում Հակոբ Կարապետյանի մահանալուց մեկ ժամ հետո միայն: Նշենք, որ ոստիկանության մամուլի բաժնից հաստատեցին այս տեղեկությունները: Ըստ ականատեսների` երբ Հակոբի կինը մեղադրել է բժիշկներին անտարբերության և բժշկական խնամքի բացակայության համար, օդանավակայանի բժիշկը պատասխանել է. «Ոչ ոք ձեզ Հայաստան չէր հրավիրել»:

No comments: