Sunday, October 21, 2012

Սպիտակ տունը հերքում է դեմ առ դեմ բանակցությունների վերաբերյալ

1in.am. 21-10-2012- իրանա-ամերիկյան պայմանավորվածության մասին տեղեկությունը
Իրանն ու ԱՄՆ-ը չեն պայմանավորվել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ դեմ առ դեմ բանակցություններ սկսելու հարցի շուրջ: ITAR-TASS-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Թոմի Վիտորը: «Դա ճիշտ չէ, որ ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո դեմ առ դեմ բանակցություններ կամ որևէ հանդիպում անցկացնել: Մենք շարունակում ենք աշխատել խնդրի դիվանագիտական լուծման «5+1» խմբի ձևաչափով: Եվ հենց սկզբից մենք ասել ենք, որ պատրաստ ենք երկկողմ հանդիպման»,- նշել է Վիտորը: Նրա խոսքով՝ նախագահ Բարաք Օբաման ակնհայտ կերպով հասկացնել է տվել, որ նա անում է հնարավոր ամեն ինչ՝ կասեցնելու Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը: Վիտորի խոսքով՝ պատժամիջոցների կիրառման նպատակն այն է, որ Իրանը կատարի իր պարտականությունները: The New York Times-ը գրել էր, որ Իրանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների անցկացման շուրջ: Հրատարակության տվյալներով՝ Բարաք Օբամայի վարչակազմը դրա համար համապատասխան հիմք է ստեղծել: Դա կարող է դառնալ Իրանին ռազմական հարված հասցնելուց խուսափելու դիվանագիտական ճանապարհի վերջին փորձը:

No comments: