1in.am. 21-10-2012- Սիրիայի իշխանության համար «եմենյան սցենարը» այլևս կիրառելի չէ: Այսօր նման կարծիք է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` հաղորդում է Reuters-ը: Հիշեցնենք, որ 2011թ.-ին Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհին հրաժարվեց իշխանությունից` դատական հետապնդումից պաշտպանվելու դիմաց: Ավելի վաղ նման մոտեցում էր առաջարկվում Սիրիայի ճգնաժամի լուծման համար: «Եմենյան տարբերակը Սիրիայում կարող էր աշխատել ինը ամիս առաջ: Բայց յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները, և Սիրիայում վերջին իրադարձությունների պատճառով, երբ իշխանությունները հրետանի և ռազմաօդային ուժեր են կիրառում հուզումները ճնշելու համար, կոմպրոմիսային որոշումներ գտնելու հավանականությունը, ինչպես եղավ Եմենում, նվազում է»,- հայտարարել է Դավութօղլուն: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հաղորդել է, որ աջակցում է ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի` Իդ ալ-Ադհայի օրերին զինադադար հայտարարելու նախաձեռնությունը: Sunday, October 21, 2012
Ահմեդ Դավութօղլու. Սիրիայում «եմենյան սցենարը» այլևս կիրառելի չէ
1in.am. 21-10-2012- Սիրիայի իշխանության համար «եմենյան սցենարը» այլևս կիրառելի չէ: Այսօր նման կարծիք է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` հաղորդում է Reuters-ը: Հիշեցնենք, որ 2011թ.-ին Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհին հրաժարվեց իշխանությունից` դատական հետապնդումից պաշտպանվելու դիմաց: Ավելի վաղ նման մոտեցում էր առաջարկվում Սիրիայի ճգնաժամի լուծման համար: «Եմենյան տարբերակը Սիրիայում կարող էր աշխատել ինը ամիս առաջ: Բայց յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները, և Սիրիայում վերջին իրադարձությունների պատճառով, երբ իշխանությունները հրետանի և ռազմաօդային ուժեր են կիրառում հուզումները ճնշելու համար, կոմպրոմիսային որոշումներ գտնելու հավանականությունը, ինչպես եղավ Եմենում, նվազում է»,- հայտարարել է Դավութօղլուն: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հաղորդել է, որ աջակցում է ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի` Իդ ալ-Ադհայի օրերին զինադադար հայտարարելու նախաձեռնությունը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment