Wednesday, October 24, 2012

Երեք քայլ, որ Հայաստանը պետք է անի արտաքին քաղաքականությունում. Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականությանը և առաջարկում է երեք քայլ տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակին ադեկվատ հակազդեցություն տալու նպատակով։ Գրառմանը մեջ ասվում է հետևյալը. «Ինձ համար անհասկանալի է մեր դիվանագիտության անտարբերությունը, նախաձեռնողականության բացակայությունը, նույնիսկ կասեի՝ անգործությունը Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Արտգործնախարարի այցերի աշխարհագրությունը հակադարձ համեմատական է դարձել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը: Երբ ադրբեջանցիները Սաֆարովին վերադարձնելու շուրջ հունգարացիների հետ վերջին պատրաստություններն էին տեսնում, արտգործնախարարը Նոր Զելանդիայում էր: Վերջին շրջանում, երբ մեր տարածաշրջանում եռուն իրադարձություններ են տեղի ունենում, նախարարը Աֆրիկայում էր, իսկ հիմա էլ Լատինական Ամերիկայում է: Տարածաշրջանի այդ իրադարձությունները ոչ միայն առնչվում են մեզ, այլև լուրջ հնարավորություններ են ստեղծում փոխելու շեշտադրումները մեզ համար երկու կարևորագույն՝ Լեռնային Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների հարցերում և այդ երկուսը դնելու նոր, մեզ համար ավելի բարենպաստ հարթության վրա:

No comments: