Thursday, October 25, 2012

«Իրանը Արևմուտքի հետ բանակցություններում խստացնելու է իր դիրքորոշումը». The Guardian

1in.am. 25-10-2012- Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները որոշել են ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել իրենց միջուկային ծրագրի շուրջ Արևմուտքի հետ բանակցություններ վարելիս: Հավանական է, որ Իրանի վրա արևմտյան երկրների կողմից տնտեսական ճնշում գործադրելն այդ երկրին ստիպեց իր միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններում անցում կատարել վերջնագրային մարտավարության: Ավելի վաղ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Խաջիջատպուրը հայտարարել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները մեղմացնելու կամ վերացնելու՝ Արևմուտքի ցանկություն չունենալը կարող է Իրանին դրդել ուրանը հարստացնել 20 տոկոսից էլ բարձր: Իսկ Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստեմ Ղասեմին հայտարարել է, որ Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների խստացման դեպքում Իրանը կարող է ընդհանրապես դադարեցնել իր նավթի մատակարարումն աշխարհին:

No comments: