Panorama.am. 12-11-2012- Իրանը բարձր է գնահատում Արևմուտքի՝ հակաիրանական քաղաքականության հարցում Հայաստանի բռնած դիրքորոշումը: Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ դատական իշխանության նախագահ Ամոլի Լարիջանին: Ամոլի Լարիջանին, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակին, հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները, բացի քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներից, կընդլայնվեն նաև իրավական ոլորտում: Հայաստանի արդարադատության նախարարն էլ իր հերթին բարձր է գնահատել Իրանի իշխանությունների՝ երկրի կրոնական փոքրամասնությունների հանդեպ ունեցած լավ վերաբերմունքը: Հանդիպման ավարտին, ՀՀ և ԻԻՀ արդարադատության նախարարները ստորագրել են դատական ոլորտում համագործակցության մասին հուշագիր:Monday, November 12, 2012
Իրանը բարձր է գնահատել Արևմուտքի՝ հակաիրանական քաղաքականության հարցում Հայաստանի բռնած դիրքորոշումը
Panorama.am. 12-11-2012- Իրանը բարձր է գնահատում Արևմուտքի՝ հակաիրանական քաղաքականության հարցում Հայաստանի բռնած դիրքորոշումը: Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ դատական իշխանության նախագահ Ամոլի Լարիջանին: Ամոլի Լարիջանին, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակին, հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները, բացի քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներից, կընդլայնվեն նաև իրավական ոլորտում: Հայաստանի արդարադատության նախարարն էլ իր հերթին բարձր է գնահատել Իրանի իշխանությունների՝ երկրի կրոնական փոքրամասնությունների հանդեպ ունեցած լավ վերաբերմունքը: Հանդիպման ավարտին, ՀՀ և ԻԻՀ արդարադատության նախարարները ստորագրել են դատական ոլորտում համագործակցության մասին հուշագիր:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment