Tuesday, November 6, 2012

Թուրքիան և Կիպրոսը գազային պատերազմ են սկսում

1in.am. 6-11-2012- Անկարան սպառնում է արտասահմանյան ընկերություններին, որոնք համագործակցում են Նիկոսիայի հետ: Թուրքիան մտադիր է խզել պայմանագրերն այն ընկերությունների հետ, որոնք աշխատանքներ են տանում Կիպրոսի հունական հատվածում: «Այն ընկերությունները, որոնք կհամագործակցեն հունակիպրական կառավարության հետ՝ ապագայում դուրս կգան թուքական էներգետիկ ծրագրերից»,- նշվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ: Անկարայի նման արձագանքը հրահրվել է միջազգային արտոնագրերի հաստատմամբ, ըստ որոնց՝ գազի հայտնաբերման աշխատանքներ են իրականացվելու Կիպրոսում: Թուրքերը պնդում են, որ ստուգման ենթակա բոլոր տարածքները հարակից են թուրքական սահմանին: Կիպրոսի ԱԳՆ-ն գտնում է, որ թուրքական կողմի պահանջները հակասում են միջազգային օրենքին: Համաձայն նրա պաշտոնական հայտարարության՝ հանրապետությունը վճռականորեն շարունակելու է անցկացնել նավթագազային ռեսուրսների վերամշակման քաղաքականությունը:

No comments: