Tuesday, November 6, 2012

Իսրայելական ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Երեւան

Իսրայելի տրոնսպորտի նախարար Իսրայել Կացը հավանություն է տվել իսրայելական Arkia Airlines
ավիաընկերության հայտին՝ Թել Ավիվ-Երեւան չվերթներ իրականացնել: Ինչպես հաղորդում է Arutz Sheva-ն, երկու երկրների միջեւ ավիահաղորդակցությունն իրականացվում է 1997 թվականից՝ կողմերի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, սակայն թռիչքները սպասրկել է միայն հայկական «Արմավիա» ընկերությունը: Նախարարի խոսքով, թռիչքներ իրականացնելու թույլտվությունն Իսրայելում ավիափոխադրումների ոլորտի ազատականացման մի մասն է:

No comments: